Քիմ Կարդաշյանը եւ նրա բասկետբոլիստ փեսացու Քրիս Համֆրիսը պատրաստել են նվերների ցանկը, որոնք կցանկանային ստանալ իրենց հարսանիքին։ Ակնկալվող նվերների  ընդհանուր արժեքը կազմել է 172000 դոլար:

«Daily Mail»-ը տեղեկացնում է, որ նվերների ցուցակում են 840 դոլար արժեքով մոխրաման, յուրաքանչյուրը 130 դոլար արժողությամբ շամպայնի բաժակներ, արծաթե գդալներ եւ սրճաման։

Թերթի փոխանցմամբ՝աստղային զույգը որոշել է հարսանեկան արարողությունը անցկացնել հոկտեմբերին։