Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր` հունիսի 15-ին, այցելել է Նինոծմինդա քաղաք, որը հիմնականում բնակեցված է հայերով: Նա այցելել է Սուրբ Սարգիս եկեղեցի եւ Նինոծմինդայի մանկատուն:
Ինչպես հաղորդել է «GHN»-ն, դրանից հետո նա այցելել է Ծալկայի շրջանի Աիզմաշ, որտեղ նա հանդիպել է տեղաբնակների հետ:
Նշենք, որ Գարեգին Բ-ն Վրաստանում է գտնվում երկօրյա այցով, որի ընթացքում ենթադրվում է քննարկել հայկական եւ վրացական եկեղեցիների փոխհարաբերությունների հետ կապված հարցեր:




























