Երեւանում այսօր` հունիսի 15-ին ժամը 21:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում (դեպի Նորքի Զանգվածներ գնացող ճանապարհին) տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամին Մյասնիկյան պողոտայում միմյանց են բախվել «ՎԱԶ-21703» մակնիշի 22 ՕԼ 220 համարանիշի եւ BMW մակնիշի 25 ՏՕ 033 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ՎԱԶ-21703»-ը գլխիվայր շուռ է եկել:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ավտոմեքենաների տերերը մեքենաների վրայից հանել էին համարանիշները:

«ՎԱԶ»-ը վարել է 26-ամյա Ալիկ Հարությունյանը, իսկ BMW-ն` 21-ամյա Արմեն Առաքելյանը:

Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը: Նրա հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Լուսանկարները  եւ  տեսանյութը՝  Գագիկ  Շամշյանի