Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նոր անձնական լուսանկարիչ ունի, դա ոմն Յանա Լապիկովան է` 25-ամյա մոդել, հաղորդում է RBC-ն: Այդ նորությունն ակտիվորեն քննարկում են բլոգերները:
Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Լապիկովան տաղանդավոր մասնագետ է: Նրա խոսքով, նոր լուսանկարչի մոդելային անցյալը իրենց չի անհանգստացնում:
Նա նկատել է, թե Պուտինի համար երկար ժամանակ չէին կարողանում լուսանկարիչ գտնել, քանի որ թեկնածուները չէին համաձայնում աշխատավարձին, իսկ աշխատանքը տաժանակիր է:
Լապիկովան 2008թ. մասնակցել է «Միսս Մոսկվա» մրցույթին եւ մտել առաջատար եռյակ: սոցիալական ցանցերում հրապարակվել են նաեւ նրա բաց լուսանկարները:
Նախագահ Մեդվեդեւը եւս իր համար անձնական լուսանկարիչ է ընտրել աղջկա: Նա «Իզվեստիա»-ի լուսանկարիչ Եկատերինա Շտուկինան է:
































