Ռուսական ուղղափառ եկեղեցին պատրաստում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի պրեզիդիումի՝ Երեւանում կայանալիք նիստը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։
«Դա Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ու-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պատմական այցն է լինելու Հայաստան, այնպես, ինչպես Գարեգին Երկրորդը ժամանել էր Բաքու»,- հայտարարել է Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նրա խոսքով, Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ 2010 թվականի ապրիլին Բաքու կատարած այցը եւ Փաշազադեի՝ այս տարվա նոյեմբերին կատարելիք այցը Երեւան «իրապես պատմական իրադարձություններ են»։




























