Նոր Զելանդիան ապրիլի 19-ին «տուրիստական պղպջակ» կբացի Ավստրալիայի հետ, հաղորդում է AP-ը:

Երկու հարեւան երկրների միջեւ առան կարանտինի ճանապարհորդությունների սկիզբը կթեթեւացնի ընտանիքների հոգսը, որոնք բաժանվել էին կորոնավիրուսի պատճառով:

Երկու երկրներին հաջողվել է կանգնեցնել վիրուսի տարածումը:

Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ ըստ առողջապահության ոլորտի մասնագետների՝ Ավստրալիայից վիրուսի փոխանցման ռիսկը ցածր է, եւ ուղեւորություններն անվտանգ են: