ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարճ հանդիպում է անցկացրել կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերիի հետ Նյու Դելիում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հնդաստանի մայրաքաղաքում աղբյուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումն անցկացվել է հյուրանոցում, որտեղ կանգ են առել Լավրովը եւ Քերին: Կողմերը քննարկել են կլիմատիկ օրակարգը, նշել է աղբյուրը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կլիմայի հարցով գագաթաժողովի է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդների: Հանդիպումը կանցկացվի վիրտուալ ձեւաչափով ապրիլի 22-23-ին: