Մոտ 20 կապիկ է փախել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող կենդանաբանական այգուց, հաղորդում է AP-ը:
Բերբերական մակակաները փախել են Լեֆինգենի կենդանաբանական այգուց: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է դա նրանց հաջողվել, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ դրան նպաստել են կենդանաբանական այգում շինարարական աշխատանքները:
Ոստիկանության խոսքով՝ նրանց նկատել են մի քանի ժամ անց եւ վերադարձրել իրենց վանդակներ առանց միջադեպերի:





























