Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը սպանվել է քաղաքից դուրս գտնվող իր իսկ շքեղ առանձնատանը հարձակման արդյունքում:
83-ամյա սըր Ռիչարդ Լեքսինգթոն Սաթոնը բրիտանացի արիստոկրատ էր, ով օժտված էր բարոնետի ժառանգական կոչմամբ: Նրան էին պատկանում հինգ աստղանի հյուրանոցներ Պարկ Լեյնում եւ Պիկադիլիում:
Ոստիկանները ժամանել էին հարավարեւմտյան Դորսեթ քաղաքում գտնվող նրա առանձնատուն եւ Սաթոնին մահացած էին գտել: Տանը նաեւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մի կին էր հայտնաբերվել:
The Dorset Echo-ն հայտնել է, որ ենթադրյալ հարձակվողը Range Rover-ով փախել է դեպքի վայրից եւ հետապնդվել էր սպաների կողմից: 34-ամյա կասկածյալը ծանոթ էր Սաթոնին, ում կարողությունը գերազանցում էր 400 միլիոն դոլարը: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել Լոնդոնում:




























