Հարուստ երկրները 25 անգամ ավելի արագ են պատվաստում բնակչությանը, քան աղքատ երկրները, գրում է Bloomberg- ը:
Հինգշաբթի օրվա դրությամբ Covid-19-ի դեմ պատվաստանյութի 40 տոկոսը հասցվել է 27 հարուստ երկրի բնակիչներին, որոնք կազմում են աշխարհի բնակչության 11 տոկոսը: Ըստ Bloomberg Vaccine Tracker-ի կազմված տվյալների վերլուծության՝ ամենաաղքատ երկրները ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի ընդամենը 1.6 տոկոսը:
Այլ կերպ ասած, ամենաբարձր եկամուտ ունեցող երկրները 25 անգամ ավելի արագ են պատվաստում, քան ամենացածր եկամտով երկրները:
Bloomberg-ի՝ Covid-19-ի դեմ պատվաստումների տվյալների բազաբ հետեւում է 154 երկրում ներարկված ավելի քան 726 միլիոն դեղաչափի:




























