Դոնեցկի Շախտյորի պաշտոնական կայքի հարցման արդյունքում անցած մրցաշրջանում ակումբի լավագույն գոլ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի գավաթային խաղում Կրիվբասի դարպասն ուղարկած գնդակը: Մխիթարյանի գոլը ստացել է 75,45 տոկոս ձայն: