Հույն հայտնի լրագրող Յորգոս Կարաիվազը գնդակահարվել է Աթենքում: Հունաստանում նա հայտնի է քրեական թեմաներով իր ռեպորտաժներով:

Ըստ Kathimerini-ի՝ սպանությունը տեղի է ունեցել Ալիմոսի թաղամասում: Անհայտ անձինք դեպքի վայր են եկել մոտոցիկլետով եւ դարանակալել են ԶԼՄ-ի աշխատակցի տունը: Տղամարդն առնվազն վեց փամփուշտ է ստացել:

Հարձակման ժամանակ նրանք, հավանաբար, խլացուցիչով ատրճանակներ են օգտագործել: Հարձակումը տեղի է ունեցել, երբ Կարաիվազը տուն էր վերադառնում հաղորդման նկարահանումներից հետո: Ոստիկանության տվյալներով ՝ հանցագործները պրոֆեսիոնալ մարդասպաններ են եղել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: