Ղրղըզստանում ոստիկանության 43 աշխատակից կարգապահական տույժեր է ստացել՝ 27-ամյա Այզադա Կանատբեկովայի առեւանգման եւ սպանության անփույթ հետաքննության պատճառով, ղեկավարների մի մասը զրկվել է պաշտոններից, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են երկրի ՆԳՆ-ից:

Նրա խոսքով ՝ ծառայողական հետաքննության ընթացքում հանձնարարված ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման փաստեր են հաստատվել, ինչպես նաեւ կոպտորեն խախտվել են ՆԳՆ հրամանները:

Հինգշաբթի շուրջ 200 մարդ էր դուրս եկել ցույցի Բիշքեկում՝ պահանջելով Ղրղըզստանի ներքին գործերի նախարար Ուլան Նիյազբեկովի եւ Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության ղեկավարի հրաժարականը: ՆԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի պատճառը 27-ամյա կնոջ սպանությունն էր, որին օրերս առեւանգել էին Բիշքեկում ամուսնության համար:

Այզադա Կանատբեկովան մի խումբ անձանց կողմից առեւանգվել էր ապրիլի 5-ին Բիշքեկում: Ապրիլի 7-ին մայրաքաղաքի արվարձանում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր Կանատբեկովայի եւ 36-ամյա տղամարդու դիերը: Ականատեսների խոսքով՝ տղամարդը նախատեսում էր ամուսնանալ Կանատբեկովայի հետ:

Ըստ նախնական վարկածի՝ բանավոր վեճի ընթացքում, որը կոնֆլիկտի էր վերաճել, տղամարդը խեղդամահ էր արել աղջկան, ապա՝ ինքնասպան եղել: Առեւանգման չորս մասնակիցները բերման են ենթարկվել: