Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության շարքի երրորդ փուլի մրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Բախտամյանը: Ատրճանակով 50 մետրից մրցաձեւում Բախտամյանը գրավել է 53-րդ տեղը: Հաղթող է դարձել ճապոնացի Տոմոյուկի Մացուդան:

Հունիսի 21-ին Բախտամյանը կմասնակցի օդամուղ ատրճանակով 10 մետր մրցաձեւի պայքարին:

Տեսանյութում ատրճանակով 50 մետր մրցաձեւի եզրափակիչն է: