Ավստրիայի Բադ Տատցմանսդորֆ քաղաքում հավաք անցկացնող Դոնեցկի Մետալուրգը երեք տարվա պայմանագիր է կնքել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Մարկոս Պիզելիի եւ Գեւորգ Ղազարյանի հետ: Այդ մասին ակումբի մամուլի ծառայությանը հայտնել է Մետալուրգի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը:

Փյունիկի արդեն նախկին խաղացողները նորամուտը Մետալուրգում կնշեն հունիսի 21-ին` հունգարական Ույպեշտ թիմի հետ կայանալիք ստուգողական խաղում: