Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինը` հունիսի 18-ին կյանքից հեռացած Ելենա Բոնները, կհուղարկավորվի ամուսնու կողքին: Սախարովը հուղարկավորված է Վոստրյակովսկի գերեզմանատանը, Մոսկվայում: Ելենա Բոնները 88 տարեկան էր:
Ելենա Բոնները Անդրեյ Սախարովի հետ է ամուսնացել 1972 թվականին` այլախոհների գործով դատական նիստերից մեկի ժամանակ: Նույն տարում Ելենա Գրիգորեւնան լքել է ԽՄԿԿ-ն: 1975 թվականին նա ներկայացրել է Սախարովին Օսլոյում տեղի ունեցած Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ: 1976 թվականին նա ստորագրել է Մոսկովյան Հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթղթի տակ, իսկ 1980-ին Բոնները անուղղակի մասնակցություն է ունեցել իրավապաշտպան կազմակերպությունների ստաեղծման գործում, ինչպես օրինակ` «Մեմորիալ», «Մոսկովյան տրիբունա»: Նա եղել է «Անդրեյ Սախարովի հիշատակի հավերժացման հասարակական հանձնաժողով» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար:
Նա եղել է ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների գծով հանձնաժողովի անդամ` այդ կառույցի ստեղծման առաջին իսկ օրից` 1994 թվականից: Այնուհետ նա դուրս եկավ այդ հանձնաժողովից`անհնար համարելով նախագահի աշխատակազմի հետ աշխատանքը, որն այդ ժամանակ սկսել էին ռուս-չեչենական պատերազմը:
Հայրը` Գեւորգ Ալիխանյանը, գնդակահարվել է 1938 թվականին, իսկ մայրը` Ռուլֆ Բոնները, դատապարտվել է ութ տարվա աքսորի:




























