Կառավարման տարիներին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը միջազգային օգնությունից 185 մլրդ դոլար է յուրացրել։

Նախկին նախագահն ապօրինի յուրացրել է արտասահմանյան երկրներից տրամադրված օգնության 87 տոկոսը։

Մասնավորապես ԱՄՆ-ն Կահիրեին օգնություն տրամադրել է 63,5 մլրդ դոլարի չափով, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ համապատասխանաբար 32 մլրդ, 25 մլրդ եւ 20 մլրդ դոլարի չափով։

Այդ օգնության մեծ մասը հատկացվել է եգիպտացի եւ օտարերկրյա խորհրդատուներին, ինչպես նաեւ նախարարական կաբինետների արդուզարդին։

Այս մասին ասված է հունիսի 20-ին Կահիրեում հրապարակված Տնտսական գիտական կենտրոնի հետազոտության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ: