Microsoft-ը հայտարարել է, որ բաժնետոմսի դիմաց 56 դոլարով կգնի խոսքի ճանաչման Nuance Communications ընկերությունը: Գործարքի արժեքը շուրջ 19 միլիարդ դոլար է:
Microsoft-ը հետագա աճի է ձգտում ձեռք բերումների միջոցով: Հաղորդվում է, որ ընկերությունը նաեւ բանակցություններ է վարում շուրջ 10 միլիարդ դոլարով Discord չաթ հավելվածը գնելու համար: Բացի այդ, Microsoft-ը նախորդ տարի փորձեց մոտ 30 միլիարդ դոլարով գնել TikTok ամերիկյան բիզնեսը՝ նախքան գործարքի չեղարկումը:
Nuance-ը Microsoft-ի ամենամեծ ձեռքբերումն է՝ 2016-ին ավելի քան 26 միլիարդ դոլարով LinkedIn-ի գնումից հետո: Microsoft-ն անցյալ ամիս 7.6 միլիարդ դոլարով ավարտեց խաղային Zenimax ընկերության գնումը:
Nuance-ը խոսքի ճանաչման եւ վերծանման գործիքներ է վաճառում բժշկի այցելությունների, աջակցության ծառայություն զանգերի եւ ձայնային հաղորդագրությունների համար:





























