Apple ընկերության ձայնային օգնական Siri-ն պնդում է, որ ապրանքանիշի հաջորդ միջոցառումը տեղի կունենա այս ամիս, հայտնում է The Verge-ը:

Եթե ամերիկյան ID ունեցող սարքերում Siri-ին հարցնեք «Ե՞րբ է Apple-ի հաջորդ միջոցառումը», օգնականը ապրիլի 20-ը կնշի որպես հաջորդ շնորհանդեսի ամսաթիվ: Siri-ն ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտագործողին կուղարկի Apple-ի պաշտոնական կայք, սակայն առայժմ տեղեկություններ չկան առաջիկա իրադարձության վերաբերյալ:

Նախկինում լրատվամիջոցները բազմիցս ենթադրել են, որ այս գարնանը Apple-ը մի քանի ազդարարում կներկայացնի արտադրանքի վերաբերյալ: Այսպիսով, ըստ շրջանառվող լուրերի, մենք պետք է սպասենք նորացված iPad Pro-ի շնորհանդեսին, AirTag-ի, iMac-ի, MacBook Pro-ի եւ Mac Pro-ի թեքինգներին: