Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիակում ավարտվել է աթլետիկայի Եվորպայի առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցաշարը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականը: 15 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 7-րդ տեղը` առաջ թողնելով Իսրայելի, Կիպրոսի, Մոլդովայի, Իսլանդիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Ադրբեջանի հավաքականներին: Վրաստանի թիմը գրավեց 14-րդ տեղը:

Հայաստանը նվաճեց 3 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Կանանց 400 մետր վազքում եւ նուն մրցատարածության արգելավազքում առաջին տեղը գրավեց Ամալյա Շառոյանը: Նա երրորդն էր նաեւ 100 մետր արգելավազքում: Տղամարդկանց հեռացատկում հաղթող դարձավ Վարդան Փահլեւանյանը:

Երկրորդ տեղը գրավեցին նիզականետորդ Մելիք Ջանոյանն ու եռացատկորդուհի Հայկանուշ Բեգլարյանը:

Երրորդ մրցանակակիր դարձան նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը, 3000 մետր խոչընդոտավազքում` Աշոտ Հայրապետյանը: Բրոնզե մեդալ նվաճեց նաեւ կանանց 4 անգամ 400 մետր փոխանցումավազքի մեր թիմը:

Բոլոր արդյունքները` մրցաշարի պաշտոնական կայքում: