Հնդկաստանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսով վարակման գրեթե 200 հազար նոր դեպք է հայտնաբերվել, ավելի քան հազար մարդ մահացել է: Այս մասին հայտնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հնդկաստանում արդեն 36-րդ օրն է՝ շարունակվում է հիվանդացածների թվի աճը:
Ըստ վերջին տվյալների՝ երկրում գրանցվել է վարակման ավելի քան 14 մլն դեպք, հիվանդությունը հաղթահարել է ավելի քան 12,4 մլն մարդ, մահացել է 137 հազար մարդ:




























