Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն խորին ցավով տեղեկացել է Անրի Սաբիի մահվան մասին, ով Թուլուզում վախճանվել է հունիսի 16-ին, գրում է Nouvelles d`Arménie-ն։

Եվրոպացի պատգամավոր եղած տարիներին մեծ մարդասերը դարձավ Եվրոպական խորհրդարանի՝ 1987 թվականի հունիսի 18-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ճարտարապետը։ Այնուհետ նա սկսեց Եվրախորհրդարանի ուշադրությունը հրավիրել  Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վրա։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն ՉԻթեչյանը 2011 ապրիլի 14-ին Անրի Սաբիին Մխիթար Գոշ մեդալ էր հանձնել, որը Հայաստանի նախագահի կողմից շնորհվում է հայ եւ արտասահմանցի քաղաքական, դիվանագիտական եւ իրավական գործիչներին։

Այս կորստով Հայկական հարցը կորցրեց իր ամենամեծ կողմնակիցներից մեկին։