Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի համար Աբրամովիչը ցանկանում է հրավիրել Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած Պորտուի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին: Պորտուի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար Չելսին ստիպված կլինի Վիլաշ-Բոաշի ակումբին վճարել 15 միլիոն եվրո: Պորտուի նախագահ Պինտա դա Կոշտան հայտարարել է, որ չի խոչընդոտի տեղափոխությանը: Չելսին մտադիր է արդեն առաջիկա օրերին պայմանագիր կնքել Ժոզե Մոուրինյոյի նախկին օգնականի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն: