Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում առաջին տեղին հավակնում են Ռուսաստանի, Իռլանդիայի եւ Սլովակիայի հավաքականները եւ ուղեգիր նվաճելու այդ թիմերի հնարավորություններն ավելի մեծ են, քան Հայաստանի հավաքականինը, սակայն երկրորդ տեղ գրավելու եւ անցումային խաղերին մասնակցելու համար Հայաստանը դեռ կպայքարի: Մովսիսյանի կարծիքով, Սլովակիայի, Ռուսաստանի եւ Իռլանդիայի հնարավորությունները բացարձակ հավասար են:
Հիշեցնենք, որ վեց խաղից հետո Սլովակիան, Ռուսաստանը եւ Իռլանդիան ունեն 13-ական միավոր: Հայաստանը հետ է 5 միավոր:




























