Էլեկտրոնիկայի պրոցեսորների սահմանափակ մատակարարումը կշարունակվի նաեւ 2022 թվականին, ինչը կազդի գաջեթների դեֆիցիտի վրա, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Gadgets 360-ը:

Taiwan Semiconductor Manufacturing Co-ի (TSMC) ներկայացուցիչները նշել են, որ իրենք անում են ամեն ինչ՝ իրենց գործարանների աշխատանքը բարելավելու համար: Չիպեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը պատմել է, որ ընդլայնում է հզորությունները եւ աշխատում է իր արտադրանքի ողջամիտ գների պահպանման ուղղությամբ: «Մենք հողատարածք եւ սարքավորումներ ենք ձեռք բերել եւ սկսել են նոր օբյեկտների կառուցել»,- հայտնել է TSMC-ի ղեկավարը Սի Սի Վեյը:

Այս քայլերը ձեռնարկվել է, քանի-որ ընկերությունում կիսահաղորդիչների շուկայում դեֆիցիտի պահպանում են ակնկալում:
Կորպորացիայի վերլուծաբանները կանխատեսում են, որ պրոցեսորների դեֆիցիտը կշարունակվի 2022 թվականին: Ավելի վաղ նմանատիպ կանխատեսում էր արել նաեւ Intel Pat Gelsinger-ի ղեկավարը: Թոփ մենեջերը կանխատեսել էր, որ դեֆիցիտը կշարունակվի առնվազն եւս մի քանի տարի:

Պրոցեսորների դեֆիցիտը կապում են գաջեթների դեֆիցիտի հետ՝ սմարթֆոններից մինչեւ ավտոմեքենաներ: Մասնավորապես, TSMC-ն հաջորդ եռամսյակից էլեկտրական ավտոմեքենաների արտադրության համար բաղադրիչների սուր դեֆիցիտ է կանխատեսում:

Ընդ որում, ընկերությունում նշել են լավ ֆինանսական իրավիճակը: Առաջին եռամսյակի դեֆիցիտի եւ հսկայական պատվերների պատճառով շահույթի աճը գերազանցել է շուկայի սպասելիքները եւ 19.4 տոկոս է կազմել: TSMC-ի հունվար-մարտ ամիսների մաքուր շահույթը 4.93 միլիարդ դոլար է կազմել՝ 4.72 միլիարդ դոլար միջին ցուցանիշի համեմատ:

Չնայած արտադրության ընդլայնմանը եւ ավելացմանը՝ համավարակի պատճառով կորպորացիան կշարունակի սահմանափակ թվով պրոցեսորներ թողարկել: TSMC-ն Apple-ի եւ էլեկտրոնիկայի այլ արտադրողների գործընկերն է հանդիսանում: