Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում: Առաջին շրջանում Նադալի մրցակիցն ամերիկացի Մայքլ Ռասելն էր: Իսպանացին հաղթեց 6:4, 6:2, 6:2 հաշվով: Երկրորդ շրջանում մրցաշարի գլխավոր ֆավորիտը կհանդիպի ամերիկացի Ռայան Սվիթինգի հետ, որը հինգ խաղափուլում` 3:2 հաշվով հաղթեց իսպանացի Պաբլո Անդուխարին:

Ուիմբլդոն-2011-ի պաշտոնական կայք: