ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշների գրասենյակը հավանություն է տվել Apple-ի «ընդարձակվող բամպերների» հայտին, որը ընկերությունը ներկայացրել էր դեռ 2019 թվականին: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է այն գործում, բայց սկզբունքն արժանի է ուշադրության, հայտնում է RG-ն:
Արտոնագրում նշված սխեմայի համաձայն, բամպերի ետեւում գտնվում է բալոն, որը էլեկտրոնիկայի հրահանգով լցվում է գազով եւ սկսում է «բացել» բամպերը: Փաստաթղթերում Apple-ն իր գաղափարը բացատրում է նրանով, որ դիրքի դինամիկ փոփոխությամբ բամպերները կօգնեն նեղ տարածքներում կայանելիս: Ինժեներները նաեւ ասում են, որ օդային աղբյուրը կարող է ծառայել որպես լրացուցիչ բուֆեր, որը բախման դեպքում կթուլացնի հարվածի էներգիան:
Ինչ-որ չափով Apple-ի գյուտը կրկնում է բամպերի հիդրավլիկ ամորտիզատորի գաղափարը, որոնք կարող են տեղադրվել ամրացման սովորական խողովակների տեղում:
Արտահանված Lada-ի որոշ մոդելներ հագեցած են եղել հիդրավլիկ բուֆերներով։ Դրանք թույլ էին տալիս մեքենային մինչեւ 8 կմ / ժ արագությամբ առանց վնասվածքների դիմանալ բետոնե պատին հարվածելիս:





























