Առաջատար ճապոնական Toyota Motor ավտոկոնցեռնը զբաղվում է նոր ջրածնային շարժիչի մշակմամբ: Այս մասին ասվում է կորպորացիայի մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր տուրբոշարժիչը կլինի երեքցիլինդրային 1,6 լ ծավալով: Այն կաշխատի ջրածնի այրման հաշվին: Նման շարժիչն իր աշխատանքի սկզբունքով նման է բենզինային շարժիչի:

Անցած տարվա վերջին Ճապոնիայի կառավարությունը հավանություն էր տվել ջերմոցային գազերի արտանետման կրճատման նոր ծրագրին: