Xiaomi Mi 11 սմարթֆոնում կրիտիկական արատ են գտել, հաղորդում է Gizmochina-ն:

Պարզվել է, որ սմարթֆոնը հակված է անսպասելի տաքացման:

Մի քանի օգտատեր նշել է, որ սմարթֆոնի «մահից» առաջ տաքացել է խաղի թողարկումից 10 րոպե անց:

Xiaomi-ում դեռ չեն մեկնաբանում խնդրի շուրջ վիճակը: Հետաքրքիր է, որ չնայած Xiaomi Mi 11-ը ներկայացվել է 2021 թվականի ձմռանը, սակայն Չինաստանի սահմաններից դուրս պաշտոնապես չի վաճառվում: