Թուրքիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի յոթ ներկայացուցիչների պայքարը շարունակում են երեքը: 1/8-րդ եզրափակիչի արգելքը չկարողացավ հաղթահարել նաեւ Հովհաննես Բաչկովը,
56 կգ քաշային կարգում Բաչկովը պարտվեց ռուսաստանցի Դմիտրի Պոլյանսկուն:
60 կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Ռաշադ Կասեմին եւ պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում: Մրցակիցը կլինի անգլիացի Մարտին Ուորդը:
64 կգ քաշային կարգում Հրաչյա Ջավախյանը առավելության հասավ բելառուս Եվգենի Ռամաշկեւիչի նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում կմրցի անգլիացի Թոմաս Սթլաքերի հետ:
75 կգ քաշային կարգում Արթուր Խաչատրյանը հաղթեց մակեդոնացի Ֆալթում Ջուլթային եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի հունգարացի Զոլթան Հարցայի հետ:
Ուղիղ հեռարձակումը` թուրքական TRT3Sport-ի եթերում:




























