Առնվազն 17 մարդ է զոհվել վերջին օրվա ընթացքում Նիգերիայի հարավ-արեւելքում միջհամայնքային բախումների հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անասնապահերի զինված խմբերը հարձակվել են երեք գյուղի վրա Բենուե նահանգի Գումա շրջանի տարածքում:

Նահանգում անասնապահերի եւ հողի սեփականատերերի միջեւ կոնֆլիկտը ծագել է հողատարածքների իրավունքների եւ ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ վեճերի պատճառով: Այդ վեճերը էլ ավելի հաճախակի սկսել են ուղեկցվել բռնությամբ եւ վերաճել զինված բախումների: