ԱՄՆ Յուտա նահանգի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմենը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Հանթսմենն արդեն ութերորդ թեկնածուն է, ով պաշտանապես հայտնել է նախընտրական արշավին մասնակցելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

Նշենք, որ Հանթսմենի հայրը 1988թ. աղետալի երկրաշարժից հետո օգնություն էր ցուցաբերել Հայաստանին: Նա նաեւ հայ ուսանողների համար կրթաթոշակ էր հատկացրել` Յուտայի համալսարանում ուսանելու համար: