Իրանում ազատ է արձակվել լրագրող եւ իրավապաշտպան Էմադեդդին Բագհին, հաղորդում է svobodanews.ru-ն` վկայակոչելով Բագհիի դատապաշտպանին:

Էմադեդդին Բագհին մեղադրվել է պետության դեմ քարոզչության համար: Նրան արգելել են նաեւ 5 տարի զբաղվել հասարակական գործունեությամբ:

49-ամյա լրագրողը ակտիվորեն կողմ է արտահայտվել Իրանում մահապատիժը վերացնելուն: Նա ձերբակալվել է 2009-ի դեկտեմբերին, երբ երկրում Մահմուդ Ահմադինեժադի ընտրությունից հետո համաժողովրդական հուզումներ էին սկսվել: