Հայաստանի հավաքականի խաղացող Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի Մետալուրգի կազմում անցկացրած առաջին խաղում դարձավ գոլի հեղինակ: Մետալուրգն Ավստրիայում հավաք է անցկացնում եւ ստուգողական հանդիպում է ունեցել Հունգարիայի Ույպեշտի հետ: Խաղն ավարտվել է Մետալուրգի հաղթանակով` 2:0: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Մարկոս Պիզելին ու Կառլեն Մկրտչյանը, որը փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին:
Տեղադրություն



























