Թուրքիայի մայրաքաղաքում ավարտվեցին բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ մենամարտերը:

Այս փուլ հասած Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակիչում Սարուխանյանը 22:15 հաշվով հաղթեց անգլիացի Մարտին Ուորդին, իսկ կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի թուրք Ֆաթիհ Քելեսը, որը 20:12 հաշվով հաղթեց ֆրանսիացի Սուլեյման Սիսոկոյին:

Քառորդ եզրափակիչի Հայաստանի մյուս մասնակիցները` 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը 10:13 հաշվով պարտվեց անգլիացի Թոմաս Սթալքերին, 75 կգ Արթուր Խաչատրյանը 14:17 հաշվով պարտվեց վրացի Ջաբա Խոցիթաշվիլիին

Այսօր, հունիսի 22-ին Եվրոպայի առաջնությունում  հանգստյան օր է: Կիսաեզրափակիչները տեղի կունենան վաղը, հունիսի 23-ին: