Լոնդոնում կբացվի ապակե հատակով աշխարհում առաջին լողավազանը՝ տեղակայված փողոցից 35 մետր բարձրության վրա, հայտնում է CNBC-ը:

Sky Pool-ը, որն «ամրության բազմաթիվ փորձարկումներ» է անցել, որպեսզի համոզվի, որ չի ընկնի փողոցի վրա, կբացվի մայիսի 19-ին՝ Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող Embassy Gardens համալիրում:

24 մ երկարությամբ թափանցիկ լողացող կառույցը կմիացնի համալիրի երկու աշտարակները: «Լողավազանի ակրիլային կառուցվածքը 10 հարկով օդ է բարձրացվել եւ տեղադրվել է պողպատե շրջանակի վրա, որն ընդգրկում է Embassy Gardens-ի շենքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այս լողավազանի գտնվելու վայրը եւ թափանցիկությունը Embassy Gardens-ի բնակիչներին 35 մետր բարձրությունից լողի արտասովոր տպավորություն կպարգեւի»: