Բրազիլիայում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 400.000-ը, ինչը երկրորդն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Անցած օրվա ընթացքում 3001 մարդ է մահացել` ապրիլի 4-ին ավելի քան 4000-ի հասնելուց հետո, հայտնում է BBC-ն:

Կոնգրեսը հետաքննություն է սկսել կառավարության` համավարակի հետ կապված գործողությունների վերաբերյալ: Նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով հաճախ էր դեմ արտահայտվում մեկուսացմանը, լայն քննադատության է ենթարկվել:

Բռնկման պատճառը վիրուսի ավելի վարակիչ տարբերակների առաջացումը եւ համակարգված ազգային պատասխանների բացակայությունն էր: Fiocruz առողջապահական ինստիտուտի տվյալներով` նահանգների ավելի քան մեկ երրորդում ինտենսիվ թերապիայի մահճակալների զբաղվածությունը 90 տոկոս կամ ավելի բարձր է մնում:

«[Կա] փոքր-ինչ նվազման միտում, բայց` դեռ որ համավարակի զսպման»,- ասվում է ինստիտուտի զեկույցում, որը նախազգուշացնում է, որ ամենօրյա մահվան դեպքերի թիվը, ամենայն հավանականությամբ, կմնա բարձր:

Բրազիլիան ընդամենը 37 օրվա ընթացքում 100.000 մահվան դեպք է գրանցվել: Զոհերի թիվն ավելի բարձր է միայն ԱՄՆ-ում: Համավարակի մեկնարկից ի վեր Բրազիլիայում արձանագրվել է ավելի քան 14.5 միլիոն դեպք:

Ընդ որում, որոշ քաղաքներ դեղաչափրի բացակայության պատճառով ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել պատվաստումների իրենց ծրագրերը: 212 միլիոն բնակչության մոտ 13 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ: