Նիդերլանդներից ամուսնական զույգը դարձել է Եվրոպայում առաջին տան բնակիչները որն ամբողջովին կառուցվել է 3D-տպիչի տեխնոլոգիայի օգնությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Guardian-ը:
Հինգշաբթի Ամստերդամում թոշակառուներ 70-ամյա Էլիզե Լուցին եւ 67-ամյա Հարի Դեքերսին շինարարները տրամադրել են թվային բանալիներ՝ հատուկ հավելվածներ բջջային հեռախոսների համար իրենց նոր տան մուտքի դռները բացելու նպատակով:
«Այդ տան տպագրության համար անհրաժեշտ էր ընդամենը 120 ժամ»,-ասել է Բաս Գյուիսմանսը՝ Weber Benelux ընկերության գործադիր տնօրենը:
94 քմ մակերեսով նոր տունը կազմված է 24 բետոնի տարրերից: Դրանք տպագրվել են շերտ առ շերտ Էյնդհովեն քաղաքի գործարանում, որից հետո տեղափոխվել են բեռնատարով շինարարական հրապարակ եւ տեղադրվել հիմքի վրա:





























