Առնվազն 25 մարդ է զոհվել Բանգլադեշի կենտրոնական մասում գետի վրա նավակի եւ բեռնանավի բախման արդյունքում, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Պադմա գետի վրա՝ Շիբչար քաղաքի մոտակայքում: «Մենք հինգ մարդ ենք փրկել եւ գտել ենք 25 դի»,- միջադեպը մեկնաբանել է տեղի ոստիկանության պետ Միրազ Հոսեյնը:

Ըստ Reuters-ի՝զոհերի թիվը հասել է 26-ի: Ոստիկանության մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ հրշեջներն ու տեղի բնակիչները շարունակում են փրկարարական օպերացիան, քանի որ մի քանի մարդ շարունակում է անհայտ կորած համարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: