Գերմանական ոստիկանությունը DarkNet-ում մանկական պոռնոգրաֆիայի տարածման ցանց է հայտնաբերել, որն ավելի քան 400 հազար անդամ ուներ: Այս մասին ասվում է քրեական գործերի դաշնային գրասենյակի կողմից երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերմանիայում ձերբակալվել է Գերմանիայի երեք քաղաքացի, եւս մի կասկածյալ ձերբակալվել է Պարագվայում՝ գերմանացի քննիչների խնդրանքով: Քննչական միջոցառումների շրջանակներում խուզարկություններ են իրականացվել դաշնային Բավարիա, Համբուրգ եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգներում գտնվող յոթ օբյեկտներում:

Լուծարված պլատֆորմը DarkNet-ում գոյություն ուներ առնվազն 2019 թվականի հունիսից: