Առաջիկայում Իսպանիայի առաջնության 11 ակումբներ` Սարագոսան, Մայորկան, Ռայո Վալյեկանոն, Էրկուլեսը, Բետիսը, Գրանադան, Ռեկրեատիվոն, Խերեսը, Կորդոբան, Կադիսը եւ Պոլի Էխդոն կհայտարարվեն սնանկ: Եվս 10 ակումբներ` Սպորտինգը, Մալագան, Ռեալ Սոսյեդադը, Լեւանտեն, Լաս Պալմասը, Ալբասետեն, Ալավեսը, Սելտան, Մուրսիան եւ Ալիկանտեն սնանկության եզրին են: Մոտ 300 ֆուտբոլիստների աշխատավարձեր ամբողջովին չի մարվել: Ակումբները ֆուտբոլիստներին պարտք են 42 միլիոն եվրո: Չի բացառվում, որ ֆուտբոլիստները գործադուլ հայտարարեն:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսպանական ակումբների ընդհանուր պարտքը 3,43 միլիարդ եվրո է, իսկ ակումբների ընդհանուր եկամուտը` 1,61 միլիարդ եվրո:

Բարսելոնայի պարտքը 548,6 միլիոն եվրո է, Ռեալինը` 600 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն: