Տաջիստկանի հետ կոնֆլիկտում տուժած Ղրղզստանի բնակիչների թիվը հասել է 153-ի: Այս մասին ճեպազրույցում ասել է հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարի տեղակալը: 

Կոնֆլիկտի հետեւանքով 36 մարդ զոհվել է:

Ղրղզստանի ԱՆ տվյալներով՝ սպանվածների եւ վիրավորների հիմնական մասը քաղաքացիական անձինք են:

Կոնֆլիկտի գոտուց տարհանվել է 33 000 խաղաղ բնակիչ: