Լիբանանը եւ Իսրայելը վերսկսել են ծովային սահմանների դեմարկացիայի հարցով բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ-ի հովանու ներքո եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների 5-րդ փուլը մեկնարկել է այսօր Ռաս Նակուրայում:
Հոկտեմբերին կողմերը ոչ ուղիղ բանակցությունների ժամանակ շարունակել են դեմարկացիայի սկզբունքների քննարկումը, որից հետո բանակցությունները կրկին դադարել են:





























