Ավստրալիայի իշխանությունն ավելի քան 280 մլն դոլար կհատկացնի երկրի կենսաանվտանգության ամրապնդման համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ներդրումների նոր փաթեթը կուղղվի ինվազիվ գիշատիչների եւ բույսերի դեմ պայքարին, որոնք սպառնում են մայրցամաքի էնդեմիկ էկոհամակարգի անվտանգությանը:
Մորիսոնը նաեւ հայտնել է, որ հիմնական միջոցները կուղղվեն ծովային մատակարարումների հսկողության ծրագրին, կենսաանվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձանքելու համակարգին, Ավսրտալիայում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման կանխման եւ լիկվիդացման հարցով միջոցառումների:





























