Պորտուի հետ Եվրոպայի լիգայի գավաթը, Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսն ու երկրի գավաթը նվաճած մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը երեք տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի Չելսիի հետ: Ռոման Աբրամովիչը ձախողված մրցաշրջանի ավարտին պաշտոնանկ էր արել իտալացի Կարլո Անչելոտիին: 33-ամյա մասնագետն անցնում է պարտականությունների կատարմանն անմիջապես: Վիլաշ-Բոաշը Բոբի Ռոբսոնի եւ Ժոզե Մոուրինյոյի սանն է:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























