Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Բուրսա 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի հավաքականի հետ հանդիպման համար։ Հիշեցնենք, որ պայքարը երկու թիմերի համար էլ վերածվել է դատարկ ձեւականության, բայց ոչ մի կասկած չկա, որ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի հաղթեն։ Ի դեմս Թուրքիայի հավաքականի երկրպագուների, ովքեր հայտնի են իրենց զգայականությամբ եւ սեփական խաղացողներին ամբողջ ժամանակ սատարելով, Հայաստանի հավաքականը կբախվի 12-րդ խաղացողի հետ։ Անկասկած, մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, եւ Թուրքիայի հավաքականի երկրպագուների համար ընտրական փուլում ձախողումը այս խաղում ոչ մի նշանակություն չի ունենա։
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը.
Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի ( «Խիմկի» Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ուլիս»)։
Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս» Դանիա), Վահագն Մինասյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Աղվան Մկրտչյան ( «Միկա»)։
Կիսապաշտպաններ՝ Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա)։
Հարձակվողներ՝ Հենրիկ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Եղիա Յավրույան («Մակկաբի» Թել-Ավիվ, Իսրայել), Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԷ» Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Մարկոս Պիզելլի («Փյունիկ»)։




























