Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի Կռիլյա Սովետով – Անժի հանդիպման նախավերջին րոպեին հյուրընկալող թիմի երկրպագուները բանան են նետել խաղադաշտ` բրազիլացի Ռոբերտո Կառլոսի ուղղությամբ: Ռուսաստանում արդեն երկրորդ անգամ են լեգենդար ֆուտբոլիստի նկատմամբ նման ռասիստական արարք թույլ տալիս: Կառլոսը միջադեպից հետո չի ցանկացել շարունակել խաղը եւ լքել է խաղադաշտը: Անժին հաղթել է 3:0 հաշվով: