Ապրիլին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով ձերբակալված չինացի գեղանկարիչ Այ Վեյվեյին գրավի դիմաց բաց են թողել այն բանից հետո, երբ վերջինս  ընդունել է իր մեղքը:

Բրիտանական Daily Telegraph -ին նա ասել է, որ գրավի դիմաց իրեն ազատ են արձակել մեկ տարի ժամկետով:

Նշվում է, որ Վեյվեյը հայտնի է ոչ միայն վիթխարի գեղարվեստական նախագծերով, ինչպիսին, օրինակ, Պեկինի հրաշալի մարզադահլիճն է, որտեղ անցկացվում էին  2008թ. Օլիմպիական խաղերը, այլ նաեւ կառավարության հանդեպ քննադատությամբ: