Սերբիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց երեք մեդալ եւ գրավեց 5-րդ տեղը:
84 կգ քաշային Վահե Թամրազյանը եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլիին:
55 կգ քաշային Մաթեւոս Սարոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8:1 հաշվով առավելության հասավ թուրք Մեհմեթ Սոյլերի նկատմամբ:
66 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նույնպես բրոնզե մեդալի համար 6:1 հաշվով հաղթեց հունգարացի Ցոմբոր Գուլյասին:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց 5-րդ տեղը` առաջ թողնելով Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականներին:



























