Բրազիլական Սանթոսը 48 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճեց Լիբերտադորեսի գավաթը` Հարավային Ամերիկայի ակումբային չեմպիոնի գավաթը: Մրցանակը հաղթողներին հանձնեց Պելեն, որի մասնակցությամբ Սանթոսը գավաթակիր է դարձել հեռավոր` 1962-1963 թվականներին:

Սանթոսը եզրափակիչի երկրորդ խաղում 2:1 հաշվով հաղթեց Ուրուգվայի Պենյարոլին: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Որոշիչ է եղել Սանթոսի 19-ամյա խաղացող Նեյմարի գոլը: Նա բացել է հանդիպման հաշիվը գոլազուրկ երեք խաղկեսերից հետո: Բրազիլացուն արդեն համեմատում են Պելեի հետ, իսկ եվրոպական սուպերակումբներն արդեն սկսել են պայքարը Նեյմարի համար: